Սպորտ 

Գևորգ Ղազարյանը պայմանագիր է կնքել Պորտուգալիայի բարձրագույն խմբի ակումբի հետ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը 3 տարվա պայմանագիր է կնքել Պորտուգալիայի բարձրագույն խմբում ելույթ ունեցող «Մարիտիմու» ակումբի հետ, ինչի մասին ասվում է վերջինիս ֆեյսբուքյան էջում:

Գործարքի մանրամասները չեն հաղորդվում:

«Շատ ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքել «Մարիտիմու»-ի հետ: Հպարտ եմ, որ հնարավորություն եմ ստացել հանդես գալու այս թիմում և վստահ, որ շատ լավ մրցաշրջան կանցկացնենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է ֆուտբոլիստը։

Նույն շարքից