Միջազգային 

Արքայազն Ջորջը չորեքշաբթի «համեստ թեյախմությամբ» կնշի իր ծննդյան օրը

Telegraph.co.uk կայքի փոխանցմամբ՝ բրիտանիայի փոքրիկ արքայազն Ջորջը այս չորեքշաբթի Նորֆոլկի Անմեր-Հոլ նստավայրում «համեստ թեյախմությամբ» կնշի ծննդյան օրը:  Հուլիսի 22-ին նա կդառնա 2 տարեկան:

Թերթը հիշեցնում է, որ 2014 թ. Ջորջի ծննդյան օրվա կապակցությամբ երեկույթն անցկացվել է Քենսինգթոնյան պալատում, և տոնի պատվավոր հյուրը եղել է արքայազնի մեծ տատիկ Եղիսաբեթ II թագուհին:

Այս տարի ծրագրվում է ավելի համեստ տոն արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի նստավայրում:

Նույն շարքից