Միջազգային 

Toshiba ընկերության գործադիր տնօրենը կլիքի իր պաշտոնը 1.2 մլրդ դոլար արժողությամբ հաշվապահության սխալի հետևանքով

Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ ճապոնական հանրահայտ Toshiba ընկերության գործադիր տնօրեն Հիսաո Տանական այսօր հայտարարել է իր պաշտոնից հեռանալու մասին։ Հայտնի է, որ նրա հեռանալու պատճառը ֆինանսական հաշվետվության մեջ 1.2 մլրդ դոլար արժողությամբ հաշվապահության սխալն է։

Տարիներ շարունակ ընկերության մի շարք ստորաբաժանումներ հաշվապահության մեջ միտումնավոր սխալներ են թույլ տվել` եկամտի աճ ապահովելու համար:

Նույն շարքից