Life News կայքի փոխանցմամբ՝ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում Պրետորիայի եկեղեցիներից մեկում Փենուել Մնգունի անունով հոգևորականը հավատացյալներին ստիպել է կենդանի օձեր ուտել` ի նշան իրենց հավատի:
Սակայն այդ տեսարանին ականատես են եղել ոչ միայն հավատքի գնացողները, այլև սոցցանցերի օգտատերերը:
Հոգևոր հայրը իր հավատավորներին հայտնել է, որ Աստծո օգնությամբ ինքը օձերին շոկոլադ կդարձնի: Նա պնդել է, թե ուժեղ հավատով օժտված մարդը կարող է կուլ տալ ցանկացած բան:
Հոգևորականը ձերբակալված է:


