Տնտեսություն 

Կառավարությունում տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները:

Արծարծվել են, մասնավորապես, ՀՀ երկարաժամկետ ու կայուն տնտեսական աճի ապահովման, արտահանման խթանման, բիզնես միջավայրի բարելավման, մրցունակության բարձրացման եւ  ներդրումների ներգրավման հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ըստ ուղղությունների առաջարկվող փոփոխությունները, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարեւորել է հարկային օրենսդրության բարեփոխումները տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից եւ հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:

Նույն շարքից