Vesti.ru կայքի փոխանցմամբ՝ Ժերար Դեպարդյեն հայտնվել է Կիևի «սև ցուցակում»։ Ուկրաինայի ազգային անվտանգության տարածած հայտարարության համաձայն՝ այս ցուցակում ընդգրկված անձինք սպառնում են երկրի անվտանգությանը։
Այժմ ուկրաինական մամուլին արգելվել է հիշատակել դերասանի անունը, իսկ նրա մասնակցությամբ ֆիլմերը չեն ցուցադրվելու հեռուստացույցով և կինոթատրոններում։