Միջազգային 

Իտալիայի նավերը Միջերկրական ծովում փրկել են 400 ներգաղթյալի

Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միջերկրական ծովում իտալական երեք նավ 400 ներգաղթյալի փրկելու գործողություն է իրականացրել: Այս փրկարարական գործողությունը եղել է ԵՄ նախաձեռնած` ներգաղթյալներին փրկելու ծրագրի մի մասը և անցկացվել է Լիբիայի ափերից 56 կիլոմետր հեռավորության վրա:

4 նավակներում 414 մարդ է եղել, այդ թվում 4 նորածին և մեկ երեխա:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով,  առնվազն 137 հազար ներգաղթյալ ու փախստական է Եվրոպա եկել Միջերկրական ծովով միայն այս տարվա առաջին կեսին:

Նույն շարքից