Սպորտ 

Բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը կրկին հաղթել է Եվրոպայի առաջնությունում

Բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում:

Այս մասին տեղեկացնում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Մեր ընտրանին ընդգրկվել է A խմբում և հերթական խաղում առավելության է հասել մրցակցի նկատմամբ: 55:33 հաշվով Հայաստանի պատանեկան հավաքականը հաղթել է Ուելսի հավաքականին:

Հայաստանի պատանեկան հավաքականը նախորդ խաղում հաղթանակ էր տարել Ջիբրալթարի թիմի նկատմամբ:

Նույն շարքից