Միջազգային 

Լաս Վեգասում ամուսնության արարողության անցկացումը թանկացել է

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝  Լաս Վեգաս քաղաքում ամուսնության արարողության անցկացումը թանկացել է։  Քաղաքային իշխանությունները քվեարկել են ամուսնության թույլտվության արժեքի բարձրացման համար։ Այժմ այն դարձել է 77 դոլար։

Լաս Վեգասի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Էրիկ Պեպան լրագրողներին հայտնել է, որ թանկացման որոշումն ընդունվել է միաձայն։ Յուրաքանչյուր թույլտվությունից ստացված լրացուցիչ 14 դոլարը նախատեսվում է ծախսել Լաս Վեգասի՝ որպես հարսանեկան ուղղության գովազդի համար։

Նույն շարքից