Միջազգային 

Թուրքիայում կրկին արգելափակվել է Twitter-ը

Tvrain.ru կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները Սուրուչ քաղաքում պայթյունից հետո արգելափակել են Twitter-ի սոցկայքը:

Արգելափակման որոշումը կայացրել է երկրի դատարանը, որը կապված է  Twitter-ում  դեպքի վայրից լուսանկարների հրապարակման հետ:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը թուրքական Շանլըուրֆա շրջանի Սուրուչ քաղաքի դատարանն արգելել է 32 մարդու կյանք խլած ահաբեկչության վայրից լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը: Կայքերի և սոցիալական ցանցերի էջերը, որտեղ ավելի վաղ տեղադրվել են այդ նյութերը, արգելափակվում են:

Նույն շարքից