Բարսելոնայում ավարտված օփեն մրցաշարում գերազարց արդյունքի են հասել Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Կարեն Գրիգորյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը:
Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանելով 12 տեղերը լրացուցիչ ցուցանիշներով արժանացել 2րդ մրցանակին, իսկ Պետրոսյանը` 7 միավորով զբաղեցրել է 4րդ հորիզոնականը:
Մրցաշարում հանդես էր գալիս նաև մեր մեկ այլ հայ ներկայացուցիչ՝ Տիգրան Հարությունյանը, որը վաստակած 6 միավորով գրավել է 14րդ տեղը: