Սպորտ 

Եվրոպայի պատանեկան օլիմպիական ամառային փառատոնում Հայաստանը կներկայացնի 23 մարզիկ

Եվրոպայի պատանեկան օլիմպիական ամառային փառատոնը տեղի կունենա Թբիլիսիում` հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը: Հայաստանի պատվիրակությունը մրցավայր կմեկնի հուլիսի 24-ին:

Հայաստանը կներկայացնեն հեծանվային սպորտ, թենիս, ձյուդո, սպորտային մարմնամարզություն, աթլետիկա և լողմարզաձևերի 23 պատվիրակներ:

Սպասվում է, որ Թբիլիսին կընդունի շուրջ 10 հազար հյուրեր, որոնցից 4 հազարը մարզիկներ են: Նրանք ապահովված կլինեն անհրաժեշտ բոլոր պայմաններով:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կատարել է օլիմպիական ավանի բացումը: Լիովին կազմ ու պատրաստ վիճակում են բարձրահարկ բնակելի 9 շենքերը, հինգ աստղանի հյուրանոցը, մարզաառողջարարական կենտրոնը, առևտրի կետերը, ռեստորանները, հանգստի գոտիները և այլն:

Նույն շարքից