BBC լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սիրիայում ԱՄՆ օդուժի հարվածների արդյունքում սպանվել է «Խորասան» խմբավորման պարագլուխ Մուհսին Ալ-Ֆադհլին, ով նաև համագործակցում էր «Ալ-Կաիդայի» հետ»:
ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ալ-Ֆադհլին ոչնչացվել է հուլիսի 8-ին՝ Սիրիայի Սարմադա քաղաքի մոտակայքում:
Մուհսին Ալ-Ֆադհլին «Ալ-Կաիդյաի» նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի հավատարիմ մարդկանցից էր, ով նույնիսկ տեղյակ էր 2001 թվականին Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին: