Tvzvezda.ru կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում բախումներ են տեղի ոստիկանության և ցուցարարների միջև։ Ցուցարարները դժգոհում են Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած ահաբեկչությունից։
Ոստիկանության ջոկատները հարձակման են ենթարկվել ցուցարարների կողմից։ Նրանց ուղղությամբ քարեր և այրվող նյութերով շշեր են նետել այն բանից հետո, երբ կոչ է արվել դադարեցնել ցույցը։
Բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։