Բիրմինգեմի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ իրենց գրադարանում պահվող ձեռագիր Ղուրանի էջերը աշխարհում հնագույն ձեռագրերից մեկն են։ Այս մասին հայտնում է BBC. COM-ը:
Աշխատակիցների վերլուծությունների հմաձայն` ռադիոածխածնային վերլուծությունը ցույց է տվել, որ մուսուլմանների սուրբ գրքի էջերի տարիքը գերազանցում է 1370 տարին։
Դա նշանակում է, որ ձեռագրի վրա աշխատած մարդը տեսականորեն կարող էր հանդիպած լինել Մուհամեդ մարգարեին կամ լսել նրա քարոզները։
Գրեթե մեկ դար մուսուլմանների սուրբ գրքի էջերը համալսարանի գրադարանում են մնացել:
Ձեռագրի էջերը Մերձավոր Արևելքի հազարավոր այլ հնագույն փաստաթղթերի հետ 1920-ականներին համալսարանին է փոխանցել պատմաբան, ծագումով Իրաքից Ալֆոնս Մինգանան։