Հուլիսի 23-26-ը Սևանի ափին, «Մարիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի տարածքում տեղի կունենան լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց մինչև 18 տարեկանների միջազգային մրցաշարեր:
Պայքարի մեջ կմտնեն 24 թիմեր Բելառուսից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Հայաստանից:
Մրցաշարերն անցկացվում են Վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի ասոցիացիայի կողմից, իսկ գլխավոր հովանավորներն են «Վիվառո» և «Վբեթ» ընկերությունները:
Խաղերի ուղիղ հեռարձակմանըկարող եք հետևել vivarobet.am կամ vbet.comկայքերում: