Միջազգային 

Նեղոս գետում՝ նավերի բախման հետևանքով 20 մարդ է խեղդվել

RIA Novosti լրատվական կայքի փոխանցմամբ՝ Կահիրեում՝ Նեղոս գետում, 20 մարդ է խեղդվել զբոսնավի և բեռնատար նավի բախման հետևանքով:

Նավերի բախման դեպքը տեղի է ունեցել Ալ-Վարակ կղզու մոտ: Զբոսանավում, որը սովորաբար կիրառվում է ընտանեկան զբոսանքների և հարսանեկան արարողությունների նպատակով, վթարի պահին եղել է 70-ից ավելի մարդ:

Ըստ նախնական տվյալների՝ զոհերը Եգիպտոսի քաղաքացիներ են:

Նույն շարքից