Ria Novosti լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 25-28-ն Աֆրիկա մայրցամաք շրջագայության ընթացքում կարող է հանդիպել իր հոր կողմից Քենիայում բնակվող բարեկամներին:
ԱՄՆ նախագահը ծնվել է ԱՄՆ-ում, բայց նրա հայրը ծնունդով Քենիայից է, որտեղ մինչ այժմ բնակվում են Օբամայի բարեկամները:
Օբաման նախագահի պաշտոնում չորրորդ անգամ է այցելում Աֆրիկա մայրցամաք: Օբամայի` Քենիա այցը պատմության մեջ ԱՄՆ նախագահի առաջին այցը կլինի այդ երկիր: