Տնտեսություն 

Իրանի հետ համագործակցությունը Հայաստանի համար հեռանկարային է. նախարար

Այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ անդրադառնալով Իրանի հետ «վեցյակի» համաձայնագրին և Հայաստանի   տնտեսական ակնկալիքներին ասաց, որ դա կախված կլինի հետագա ընթացքից: «Ընդհանուր առմամբ, որքան որ հարաբերությունները ջերմանան,  այդ կարգի հարաբերությունները կարգավորված լինեն, այդքան մեզ համար դրական է»,-ասաց նա:

Նա նկատեց, որ  Հայաստանի՝ Իրանի հետ համագործակցությունը կարող է լինել բոլոր ոլորտներում՝ առանց բացառությամբ: «80 միլիոնանոց շուկա է, և 37 տարի է  էմբարգոյի տակ են, ընդհանուր առմամբ իրենց տնտեսությունն էլ լուրջ պոտենցիալ ունի, և դրա օգտագործումը միջազգային մեր երկկողմ համագործակցության մեջ շատ կարևոր է և Հայաստանի համար հեռանկարային է»,- ասաց նա:

Նույն շարքից