Միջազգային 

ԱՄՆ-ն կաջակցի սիրիահայ փախստականներին և Սիրիայի հայ համայնքին․ «Ամերիկայի ձայն»

Ամերիկայի Միացյան Նահանգներն իր աջակցությունը կցուցաբերի սիրիահայ փախստականներին և Սիրիայի հայ համայնքին: Նման հայտարարություն են արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյանները տեղի հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը, հաղորդում է Հայ դատի գրասենյակը:

«Հանդիպումը մեզ հնարավորություն է տվել կարծիքներ փոխանակել և սիրիահայերի մարտահրավերներին իրական լուծումներ մշակել»,- ասել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը, մեջբերում է «Ամերիկայի ձայնը»:

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ատենապետ Վիգեն Հովսեփյանի խոսքով՝ գոյություն ունի լուրջ հակասություն ԱՄՆ-ի կողմից Սիրիայի փախստականներին տրամադրվող օգնության չափերի և սիրիահայերին այդ օգնության ընդամենը չնչին մասի բաժին հասնելու հետ կապված:

Հանդիպման մասնակիցների հավաստմամբ՝ Միացյալ Նահանգների դիվանագետները կոչ են արել համայնքի ներկայացուցիչներին պաշտոնապես ներկայացնել իրենց առաջարկները, որոնցով ԱՄՆ-ի կառավարությունը կաջակցի սիրիահայ փախստականներին և Սիրիայի հայ համայնքին:

Նույն շարքից