Newizv.ru կայքի փոխանցմամբ՝ իտալական Կոնտրոնե քաղաքի քաղաքապետ Նիկոլա Պաստորեն առաջարկել է արգելել շան տերերին սիեստայի ժամին հաչեցնել նրանց։
Քաղաքապետն այլևս չի ցանկացել հանդուրժել այն, որ շների հաչոցը խանգարում է տեղի բնակիչների ցերեկային ժամերի հանգստը:
Հայտնի է, որ արգելքը կգործի 14:00-ից մինչև 16:00-ն:
Իրավախախտ շների սեփականատերերին սպառնում է 25-500 եվրոյի չափով տուգանք: