Ru.euronews.com կայքի փոխանցմամբ՝ ցեխահոսքի հետևանքով շուրջ 900 մարդ է տարհանվել Ղազախստանի խոշորագույն քաղաքում` Ալմաթիից։
Այս մասին տեղեկացրել է Ղազախստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սերիկ Աուբակիրովը։
Ցեխահոսքը թափվել է հուլիսի 23–ի գիշերը քաղաքի Նաուրիզբայսկ շրջանում:
Զոհեր և տուժածներ չկան։ Կարգալինկա գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով երկու շրջաններ մասամբ հայտնվել են ջրի տակ։