Միջազգային 

Նորվեգիայի թագուհին առաջին օգնություն է ցուցաբերել մի աղջկա

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Նորվեգիայի թագուհի Սոնյան առաջին օգնություն է ցուցաբերել մի աղջկա։ Աղջիկը իր ընկերուհիների հետ զբոսնելիս է եղել նավակով, երբ վնասել է ոտքը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանք զբոսնել են նավակով, երբ փչացել է շարժիչը: Նրանցից մեկը փորձել է վերանորոգել են այն, սակայն վնասել է ոտքը: Աղջիկներն ինքնուրույն չեն կարողացել կանգնեցնել արյունահոսությունը և որոշել են մոտենալ ափին:

Ականատեսները վկայությամբ՝  թագուհին առաջին օգնությունն է ցույց տվել, ապա տուժածի ոտքին վիրակապ դրել։

Այդ դեպքի մասին հաստատել են նաև թագավորական պալատում:

Նույն շարքից