Այսօր Գյումրիի «Շիրակը» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումն է անցկացնում շվեդական ԱԻԿ-ի հետ, որին առաջին՝ արտագնա խաղում զիջել է 0:2 հաշվով:
Այդ հանդիպումը հայաստանյան ակումբն ավարտել է 8 հոգով, իսկ որոշակի ժամանակահատվածում մեր թիմի ֆուտբոլիստներին այնքան դեղին քարտեր են ցույց տրվել մրցավարի կողմից, որ որոշ մասնագետներ բուքմեյքերական խարդավանք են տեսել այդ ամենում ու նույնիսկ հրավիրել ՈՒԵՖԱ-ի ուշադրությունը: Ըստ որոշ տեղեկությունների՝ ԱԻԿ-«Շիրակ» խաղում բուքմեյքերական խաղադրույքները հիմնակականում կատարվել են 3:0 հաշվի վրա, իսկ խաղավերջում մրցավարի գործողությունների ենթատեքստում միտում է նկատվում, քանզի դրա համար ընդամենը 1 գոլ էր պակասում: