Միջազգային 

«Իսլամական պետության» անդամները նավթի վաճառքից ամսական 40 մլն դոլար են ստանում

Oilru.com կայքի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները ամսական 40 մլն դոլար են ստանում միայն նավթի վաճառքից։ Այդ գումարները նրանք ստանում են գրավված տարածքներից։

ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Դենիել Գլեյզերը, լրագրողներին հայտնել է, որ տվյալ տեղեկությունը հասանելի է դարձել մի գործողության շնորհիվ, որի ընթացքում ոչնչացվել է ԻՊ-ի ղեկավարներից մեկը՝ Աբու Սայաֆը, ով վերահսկում էր նավթագազային պաշարները Սիրիայի արևելքում։

Նույն շարքից