Միջազգային 

Դանիան կմիանա Գերմանիային՝ ջրային թունելով

Nr2.ru կայքի փոխանցմամբ՝ Դանիան ստացել է ԵՄ ղեկավարության համաձայնությունը 19 կմ-ոց ստորգետնյա թունելի կառուցման համար։ Թունելի կառուցումը էապես կկրճատի ճանապարհը դեպի հարևան Գերմանիա։

Համաձայն նախագծի՝ «Fehmarn Belt» թունելը կկառուցվի երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցման համար։

Նախագծի շինարարությունն այժմ գնահատվում է 8.7 մլրդ դոլար, որի մոտ 600 մլն դոլարը կտրամադրի ԵՄ-ն։

Շինարարությունը կսկսվի հաջորդ տարվա հունվարին և պետք է ավարտվի 2024-ին։

Նույն շարքից