Սպորտ 

Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հուլիսի 26-ին տեղի կունենա Եվրոպայի պատանեկան օլիմպիական ամառային 13 -րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցումները կսկսվեն հաջորդ օրը` հուլիսի 27-ին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Ներկայացնենք Հայաստանի պատվիրակների մրցելույթների ժամանակացույցը:

27 հուլիսի

09.00 Թենիս
Մարինա Դավթյան, Տաթևիկ Ջալաթյան, Գևորգ Բայաթյան, Դավիթ Նազարեթյան (մենախաղեր)
09.30 Լող
Արտաշես Ադամյան (200 մ ազատ լողաոճ)
Ռուբեն Ղարիբյան (100 մ դելֆին)
Վարդան Ղարիբյան (100 մ բրաս)
10.45 Աթլետիկա
Գայանե Չիլոյան (100 մ վազք)
11.45 Ռաֆայել Շտայան (հեռացատկ)
19.45 Էլլադա Ալավերդյան (2000 մ խոչընդոտավազք)
16.00 Հեծանվային սպորտ
Լևոն Լավչյան, Ռոբերտ Խաչատրյան, Ժորա Մարգարյան (անհատական հեծանվավազք)

28 հուլիսի

09.00 Թենիս
Զուգախաղեր
09.30 Լող
Արտաշես Ադամյան, Ռուբեն Ղարիբյան (50 մ ազատ լողաոճ)
10.00 Սպորտային մարմնամարզություն
Արթուր Ավետիսյան, Մհեր Տուդոյան
12.00 Ձյուդո
Գոռ Հովսեփյան (50 կգ)
Հարություն Խոջոյան (55 կգ)
17.50 Աթլետիկա
Յանա Աբրահամյան (հեռացատկ)

29 հուլիսի

10.00 Սպորտային մարմնամարզություն
Աննա Ղազարյան
11.00 Ձյուդո
Տիգրան Բադալյան (60 կգ)
Բորիս Շատվերյան (66 կգ)
12.30 Աթլետիկա
Գայանե Չիլոյան (200 մ վազք)
18 . 00 Հեծանվային սպորտ
(խճուղային)

30 հուլիսի

09.30 Լող
Արտաշես Ադամյան, Ռուբեն Ղարիբյան (100 մ ազատ լողաոճ)
11.00 Ձյուդո
Կարեն Ստեփանյան (73 կգ)

31 հուլիսի

11.00 Ձյուդո
Ռոբերտ Կիրակոսյան (81 կգ)

Նույն շարքից