«Գանձասար-Կապան»-ի շարքերն է համալրել Զամբիայի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան: 20-ամյա եզրայինը 2 տարվա պայմանագիր է կնքել կապանյան ակումբի հետ:
«Մուսոնդան արագավազ ֆուտբոլիստ է, ով բավականին լավ է գործում եզրերում, կարող է գործել ինչպես աջ, այնպես էլ ձախ վինգերի դերում: Մուսոնդան Զամբիայի ազգային հավաքականի կազմում հասցրել է անցկացնել 4 հանդիպում և Ճապոնիայի հետ խաղում դարձ 1 գոլի հեղինակ:
Իր ազգային թիմի կազմում Մուսոնդան հանդես է եկել նաև 2015 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին, որի ավարտից հետո մեկնել է Ղազախստան՝ փորձաշրջան անցնելով «Ակտոբե» ակումբում»,- նշվում է ակումբի հայտարարությունում:
Հայ ֆուտբոլասերին քաջածանոթ է Լուբամբո Մուսոնդան, քանի որ նախորդ մրցաշրջանում նա հանդես է եկել «Ուլիս»-ի կազմում: