Սպորտ 

Գևորգ Ղազարյանը նորամուտը Պորտուգալիայում նշել է գոլով. Abola

Հայտնի է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը տեղափոխվել է Պորտուգալիայի առաջնության «Մարիտիմու» ակումբ:

Նորամուտը պորտուգալական «Մարիտիմու» ակումբում ֆուտբոլիստն այսօր նշել է գոլով: Ընկերական խաղում «Մարիտիմուն» մրցել է «Բրագայի» երիտասարդական թիմի հետ եւ առավելության է հասել 2:0 հաշվով:

Գեւորգ Ղազարյանը խփել է «Մարիտիմուի» երկրորդ գոլը՝ աչքի ընկնելով 77-րդ րոպեին, հաղորդում է abola-ն:

«Մարիտիմուն» պատրաստվում է Պորտուգալիայի առաջնությանը, որը կմեկնարկի օգոստոսի 14-ին: «Մարիտիմուն» օգոստոսի 16-ին կհյուրընկալվի «Մադեյրային»:

Նույն շարքից