Հայկական թիմերն ավարտեցին իրենց ելույթները եվրագավաթների 2015/16 մրցաշրջանում: Տոնելով 6 հաղթանակ և 1 խաղ ավարտելով ոչ-ոքի, նրանք գրանցեցին եվրագավաթային մրցաշրջանում հայակական ֆուտբոլի պատմության լավագույն արդյունքներից մեկը:
| Թիմ | + | = | - |
| «Փյունիկ» | 3 | 0 | 1 |
| «Ուլիս» | 0 | 1 | 1 |
| «Շիրակ» | 1 | 0 | 3 |
| «Ալաշկերտ» | 2 | 0 | 2 |
Յուրաքանչյուր հաթանակի համար Հայաստանը ստացել է 2 միավոր, իսկ ոչ-ոքիի համար` 1: Որակավորման փուլի ժամանակ վաստակած միավորները բաժանվում են երկուսի, այդ պատճառով մեր երկիրը հավաքել է 6,5 միավոր (13/2): Այդ միավորները բաժանում ենք հայկական թիմերի քանակին (4) և ստանում 1,625 գործակից: Դա 21-րդ դարում Հայաստանի լավագույն արդյունքն է:
Երկրի ակումբային վարկանիշը որոշվում է վերջին 5 մրցաշրջանների ընթացքում եվրագավաթներում գրանցած արդյունքների համագումարով: 2015/16 մրցաշրջանում գրանցած հաջող ելույթների արդյունքում Հայաստանի գործակիցը կազմել է 4,125, ինչի շնորհիվ մեր երկիրը բարձրացել է 3 տեղով և այժմ 48-րդն է Եվրոպայում:
Այդ վարկանիշը որոշում է եվրագավաթներում տվյալ երկրից ներկայացվող թիմերի քանակը: 2015/16 մրցաշրջանի արդյունքները հաշվարկվելու են 2017/18 մրցաշրջանում, այդ պատճառով նվազագույնը երկու տարի Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում Հայաստանը մեկնարկելու է որակավորման առաջին փուլից (երկրորդ փուլից մեկնարկում են վարկանիշային աղյուսակում 16-45-րդ տեղերում գտնվող երկրները):
Հավելենք որ հայկական ակումբենրի մեջ Եվրոպայում լավագույն արդյունքն ունի «Փյունիկը»:
| Ակումբ | Տեղ | Վարկանիշ |
| «Փյունիկ» | 296 | 3.825 |
| «Շիրակ» | 337 | 3.075 |
| «Ուլիս» | 367 | 2.325 |
| «Միկա» | 401 | 1.825 |
| «Բանանց» | 415 | 1.575 |
| «Գանձասար Կապան» | 416 | 1.575 |
| «Ալաշկերտ» | 432 | 1.325 |