Միջազգային 

Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է «սելֆի» բառի ռուսական համարժեք տարբերակը կիրառել

Reporter-tv.net կայքի փոխանցմամբ՝ ազգությամբ ռուս սկանդալային քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է «սելֆի» բառի ռուսական համարժեք տարբերակը կիրառել։

Ըստ քաղաքական գործչի` ռուսախոսները գերժամանակակից «սելֆի» բառի փոխարեն պետք է կիրառեն «սեբյաշկա» բառը:

Ժիրինովսկու կարծիքով՝ օտարածին բառերը վարկաբեկում են Ռուսաստանի հեղինակությունը։

««Սելֆի» նշանակում է, երբ ինքդ քեզ լուսանկարում ես: Ռուսերեն դա կհնչի այսպես` «սեբյաշկա»»,-ասել է քաղաքական գործիչը Համառուսական երիտասարդական կրթական համաժողովի մասնակիցներին:

 

Նույն շարքից