Սպորտ 

Հայաստանի հավաքականն ընդգրկված է 5-րդ զամբյուղում

Այսօր Սանկտ Պետերբուրգում կկայանա աշխարհի ֆուտբոլի 2018 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Ռուսաստանի ընտրանին, որպես մրցաշարի կազմակերպիչ, կընդգրկվի 5 թիմից բաղկացած խմբում և հանդես կգա հաշվարկից դուրս: Դա նշանակում է, որ ՌԴ ազգային թիմը Մունդիալին նախապատրաստության ընթացքում 10 ընկերական խաղ անցկացնելու հնարավորություն կունենա: Միևնույն ժամանակ ռուսները նույն խմբում չեն կարող ընդգրկվել գերմանացիների, հոլանդացիների, անգլիացիների, իսպանացիների, իտալացիների ու ֆրանսիացիների հետ. ՈՒԵՖԱ-ի առաջարկով այդ հավաքականները կհայտնվեն այն խմբերում, որոնք 6-ական թիմ կունենան: ՈՒԵՖԱ-ի որոշմամբ բացառված է նաև, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները, ելնելով քաղաքական իրավիճակից ու երկրների փոխհարաբերություններից, նույն խմբում լինեն:

5 թիմից կազմված խմբում չեն ընդգրկվի նաև վերջին` 6-րդ զամբյուղի ներկայացուցիչները: Խոսքը Ղազախստանի, Լյուքսեմբուրգի, Լիխտենշտեյնի, Վրաստանի, Մալթայի, Սան Մարինոյի ու Անդորրայի հավաքականների մասին է:
Հայաստանի հավաքականն ընդգրկված է նախավերջին` 5-րդ զամբյուղում:

Նույն շարքից