Միջազգային 

Հնդկաստանում դպրոցական պայուսակների քաշի սահմանափակում են ընդունվել

RIA Novosti լրատվական կայքի փոխանցմամբ՝ Հնդկաստանի հարավային Մահարաշտրա նահանգի իշխանությունները դպրոցական պայուսակների քաշի սահմանափակում են ընդունվել:

Տեղական  իշխանությունները որոշել են, որ դպրոցականի պայուսակի քաշը չպետք է գերազանցի երեխայի քաշի 10 տոկոսը:

Այսպիսով, 5 տարեկան դպրոցականի պայուսակը չպետք է ծանր լինի 2,5 կիլոգրամից, իսկ 12 տարեկան երեխայինը՝ 4,2 կիլոգրամից:

Նույն շարքից