Vesti.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ով այս օրերին գտնվում է իր հոր հայրենիքում` Քենիայում, հանդիպել է հայրական կողմի իր բարեկամներին:
Նայրոբիում ԱՄՆ նախագահն ընթրել է մեկ տասնյակից ավելի բարեկամների հետ: Սեղանի շուրջ Օբաման նստել է քրոջ` Աումայի ու տատու` Սառայի կողքին։ Վերջինս խոստացել է Սպիտակ տան ղեկավարին նրա համար ավանդական քենիական ուտեստներ պատրաստել հավից ու ձկից։


