Interfax.ru կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ոստիկանությունը այսօր ձերբակալել է 590 մարդու, որոնց թվում է առնվազն 37 արտասահմանցի՝ Թուրքիայում ահաբեկչական խմբերի հետ կապեր ունենալու կասկածանքով:
Այդ մասին հայտարարել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։
Նա նշել է, որ ձերբակալվածները եղել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ենթադրյալ անդամներ։
Այսօր ոստիկանական գործողություններն իրականացվել են երկրի 22 շրջաններում: