Տնտեսություն 

Ուկրաինան նոր վարկեր կստանա Համաշխարհային բանկից ու Ճապոնիայից

Ուկրաինան վարկային նոր պայմանագիր է կնքելու Ճապոնիայի ու Համաշխարհային բանկի հետ՝ 800 միլիոն դոլարի վարկ ստանալու նպատակով:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի էկոնոմիկայի ու առեւտրի նախարար Այվարաս Աբրամավիչուսը, նշելով, որ Համաշխարհային բանկը Ուկրաինային կտրամադրի 500 մլ, իսկ Ճապոնիան 300 միլիոն դոլարի վարկ:

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, նախարարը իր խորին շնորհակալությունն է հայտնել Համաշխարհային բանկին, Ճապոնիայի կառավարությանն ու Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարսենկոյին օժանդակության համար ու նշել, որ միջոցները կուղղվեն բյուջեի կատարողականն ապահովելուն:

Նույն շարքից