ՌԴ նկատմամբ կիրառված պատժամիջոցները լուրջ վնաս են հասցնում Գերմանիայի տնտեսությանը: Փորձագետների հաշվարկներով, այս տարի Գերմանիա-ՌԴ առևտրաշրջանառությունը երեք անգամ կկրճատվի, ինչը կազդի ոչ միայն Գերմանիայի , այլ նաև ընդհանուր ԵՄ երկրների տնտեսության վրա: Հիմնականում կտուժի Արևելյան Եվրոպան:
Արևելյան տնտեսության մասով գերմանական կոմիտեն պահանջում է դադարեցնել պատժամիջոցների կիրառումը, քանզի դրանց արդյունքում տուժում են տասնամյակների ընթացքում ձեռք բերված տնտեսական կապերը:
Ըստ կոմիտեի, գերմանացի արտահանողների եկամուտները կրճատվել են մոտ 4 միլիարդ դոլարի չափով, եթե այսպես շարունակվի, նախատեսվում է, որ եկամտի կորուստի չափը կհասնի մոտ 10 միլիարդի:
Իրավիճակից դուրս գալու համար Արևելյան կոմիտեն առաջարկում է կոնֆերանս անցկացնել և բարձր մակարդակով քննարկել մինսկյան պայմանավորվածությունները, ինչպես նաև Ուկրաինայի տնտեսության ստաբիլիզացիայի հարցը լուծել: «Այս տարի նախատեսվում է, որ Ուկրաինայի ՀՆԱ-ն կունենա երկնիշ անկում: Այդ երկրի տնտեսությունը կարելի է ստաբիլիզացնել միայն ԵՄ-ի և ՌԴ-ի համատեղ ջանքերի արդյունքում, քանի որ Ուկրաինան կարիք ունի թե ԵՄ-ի, թե ՌԴ-ի ներդրումների, ինչպես նաև շուկաների: Պետք է անհապաղ սկսել այս թեմայով բանակցություններ Նորմանդյան ձևաչափով», - հայտարարել է Կորդես կոմիտեի նախագահը: