Ua.tribuna.com կայքի փոխանցմամբ՝ ամերիկյան ESPN հեռուստաալիքը կազմել է համաշխարհային ֆուտբոլում 50 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը:
Այն գլխավորել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Երկրորդ տեղն զբաղեցրել է պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշը: Լավագույն եռյակը եզրափակել է անգլիական Պրեմիեր լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Սկադեմորը:
Տասնյակում ընդգրկվել են նաև «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին, ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը, «Ռեալի» հարձակվող, «Ոսկե գնդակի» եռակի տիրակալ Քրիշտիանու Ռոնալդուն, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն: