Nur.kz կայքի փոխանցմամբ՝ երկուշաբթի կկայանա Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի անդամակցության պաշտոնական արարողությունը:
Հայտնել է, որ անդամակցության արարողությանը կմասնակցի նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով նախօրեին ժամանել է Ժնև:
Պաշտոնապես Ղազախստանը կդառնա կազմակերպության 162-րդ անդամը վավերացումից 30 օր անց: