Հիշում եմ և պահանջում 

Ֆրեզնոյում տեղադրված Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը վանդալիզմի զոհ է դարձել

analitik.am

ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում երեք ամիս առաջ տեղադրված Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը վանդալիզմի զոհ է դարձել։

Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանն ասել է, որ ուրբաթ օրը ինչ-որ մեկը պոկել է հուշարձանի հուշատախտակներից մեկը։

«Այդ տախտակը պատմություն ուներ։ Շատ ցավալի է, և ես շատ հիասթափված եմ»,-ասել է Աբգարյանը։

Նա նշել է, որ տեղի ունեցածն «ատելության հողի վրա տեղի ունեցած հանցագործություն է», ինչն անհանդուրժելի է և պետք է լուրջ ընդունվի։

Հուշարձանը բացվել էր այս տարվա ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ։

Նույն շարքից