BBC կայքի փոխանցմամբ՝ Նիգերիայում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ևս 50-ը վիրավորվել է:
Պայթյունը որոտացել է ունեցել Դամատուրու քաղաքի բազմամարդ շուկայում:
Ականատեսների խոսքով, պայթյունն իրականացրել է կին մահապարտ-ահաբեկիչը: Առայժմ պատասխանատվությունը չի ստանձնել որևէ ահաբեկչական խմբավորում:
Ավելի վաղ Նիգերիայում պայթյունների շարք էր որոտացել, որը կազմակերպել էր «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը։