Interfax.ru լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ավստրալիայի թեթև ատլետիկայի ֆեդերացիան պահանջում է վերանայել 1980թ.–ին Մոսկվայում անցկացված Օլիմպիադայի եռացատկի արդյունքները։ Կազմակերպությունը վստահեցնում է, որ ապացույց ունի, որ խորհրդային մարզիկն այն ժամանակ ապրօրինի կերպով է ոսկե մեդալի արժանացել։
Կազմակերպությունից նշում են, որ 1980թ.–ի խաղերի ժամանակ Քեմփբելը երրորդ փորձի ժամանակ ցատկել էր 17,39 և 17,89 մետրի միջև, որն այդ պահին օլիմպիական և համաշխարհային ռեկորդ էր։ Սակայն փորձը չէին հաշվել ցատկի կանոնների խախտման պատճառով։ Այն ժամանակ եռացատկի մրցումներում ոսկե մեդալի արժանացավ խորհրդային մարզիկ Յակ Ուուդմյաեն` ցուցադրելով 17,35 մետր արդյունք։
Ավստրալիայի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Դևիդ Գրեյսը պարզաբանել է, որ Քեմփբելը չի խախտել կանոններն ու երրորդ փորձի ժամանակ ցուցադրել է 17,51 մետր արդյունք, ինչի ապացույցները կներկայացվեն Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիային։ Նշվում է, որ ապացույցները ստացվել են Մելբուրնի համալսարանի ուսումնասիրությունների հիման վրա։