Ekhokavkaza.com կայքի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինատին Խիդաշելին մեկ շաբաթ կապրի Արևմտյան Վրաստանի ռազմաբազաներում։ Նա նաև կմարզվի զինվորականների հետ միասին։
ՊՆ նախարար Խիդաշելին կապրի համաձայն ռազմական կանոնադրության և կսնվի բանակային ուտելիքներով։ Մեկ շաբաթվա ընթացքում նա կլինի Բաթումի, Սենակի, Սաչխերեի, Քութաիսի ռազմաբազաներում։