Սպորտ 

Մարգարիտա Գասպարյանը Բաքվում հաղթել է սլովակ թենիսիստուհուն

Sportliga.com կայքի փոխանցմամբ՝ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, Բաքվի մրցաշարի երկրորդ շրջանում 6:3, 7:5 հաշվով հաղթել է սլովակ թենիսիստուհի Դոմինիկա Ցիբուլկովային։ Եվ անցել է մրցույթի երկրորդ փուլ։

Հանդիպումը տևել է 1 ժամ 31 րոպե։

Քառորդ եզրափակչի ուղեգրի համար Գասպարյանը պայքարելու է Ալեքսանդրա Կորաշվիլի (Ուկրաինա) – Բոյանա Յովանովսկի (Սերբիա) մրցավեճի հաղթողի հետ։

Նույն շարքից