Sportsdaily.ru կայքի փոխանցմամբ՝ Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում լքել գերմանական ակումբը։
Նա հայտնել է, որ չի ցանկանում լքել «Բորուսիա» ակումբը, քանի որ ընդհանուր լեզու է գտել թիմի նոր ղեկավար Թոմաս Տուխելի հետ։
Ավելի վաղ հայտնել էին Մխիթարյանի նկատմամբ Թուրինի «Յուվենտուսի» և մի շարք այլ եվրոպական ակումբների հետաքրքրության մասին, սակայն խոսակցություններից այն կողմ գործը չի անցել։