Հիշում եմ և պահանջում 

Հայաստան կժամանի Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր Պատրիարքը

Հոկտեմբերի 10-ի երեկոյան, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, եռօրյա այցով Հայաստան կժամանի Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը:

 

Հոկտեմբերի 11-ին` ժամը 10:00-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր կկատարվի հոգեհանգիստ հայ և ասորի նահատակների համար:

 

Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ս. Պատարագի ավարտին, քույր Եկեղեցիների հովվապետերի նախագահությամբ կկատարվի աղոթքի արարողություն Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար:

Նույն շարքից