Պաշտոնական այցելությամբ Լոս Անջելոսում գտնվող Բերիո թեմի առաջնորդ Տ. Շահան Արք. Սարգիսյանը և ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Մուշեղ Արք. Մարտիրոսյանը այցելել են Ազգային Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարանը:
6-12-րդ դասարանների աշակերտները և ուսուցիչները հավաքվել էին Ս. Կարապետ Մայր եկեղեցում, որի մուտքի մոտ աղ ու հացի օրհնությամբ դիմավորել են 2 առաջնորդներին: Տերունական աղոթքից հետո հոգևորակններն աշակերտներին են ներկայացրել շարականներ, որից հետո տարբեր դասարանների աշակերտներ երգեր ու բանաստեղծություններ են հնչեցրել:Վարժարանի ուսուցիչ տիկին Թամար Սերայտարյանը ողջունել է հոգորականներին և հայտնել, որ աշակերտները հոգեպես միանում են սիրիահայ մեր աշակետներին և պատրաստ են մշտապես աջակցել սիրիահայությանը:
Ապա իր խոսքն է ասել Տ. Մուշեղ Արք. Մարտիրոսյանը՝ նշելով, որ Թարգմանչաց սերունդը Հայ ազգի ինքնությունն ու արժանքիներն է ամրապնդել և Ս. Գիրգոր Լուսավորչի աթոռն ավելի հաստատուն է դարձրել հայ սեփական գրերի գյուտով և Ս. Գրքի թարգմանությամբ: Սիրիահայության և մասնավորապես սիրիահայ աշակերտների մասին խոսելով՝ Սրբազանը նշել է, թե ինչպիսի դժվարին ու նեղ պայմաններում են աշակետները շարունակում իրենց ուսումը և որ նրանք բոլորիս աղոթքների կարիքն ունեն:
Սրբազան առաջնորդները նաև այցելել են ցածր դասարանների աշակետներին:
Դպրոցում երեխաները հայրենասիրական երգեր են կատարել՝ ի նշան սիրիահայ աշակետների սրտակցության:
Հոգևոր հայրերը և աշակերտները հուշանվերներ են փոխանակել: