TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում ամպրոպի պատճառով վեց ինքնաթիռ նախօրեին չի կարողացել վայրէջք կատարել:
Երեք օդանավ ստիպված ժամանակավոր վայրէջք է կատարել Դոմոդեդովոյում, ևս երեքը՝ Նիժնի Նովգորոդի օդանավակայանում: Շերեմետևոյում չեն նշել, թե կոնկրետ որ չվերթների մասին է խոսքը: