Հիշում եմ և պահանջում 

Արամ Ա Կաթողիկոսը Թեհրանում քննարկել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարին առնչվող հարցեր

 Մեծի Տանն ԿիլիկիոԱրամ Ա Կաթողիկոսը  Թեհրանում քննարկել է Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին վերաբերող հարցեր: Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, Իրանի Իսլամական Հանրապետետության խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ զրույցում Վեհափառ Հայրապետը կարևորել է Իրանի դերը տարածաշրջանում` մասնավորապես Սիրիայում, Իրաքում և Լիբանանում, ահաբեկչության դեմ պայքարի գործում:  Կաթողիկոսն ընդգծել է, որ բոլոր երկրները գնահատում են Թեհրանի կառուցողական դերակատարությունը հակաահաբեկչական պայքարում:


Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին իր հերթին ահաբեկչությունը «կրակ» է անվանել, որը սպառնում է բոլոր ազգերին: Նրա խոսքով` ահաբեկչական խմբավորումները բազմաթիվ խնդիրներ են ստեղծել տարածաշրջանի բոլոր կրոնների հետևորդների համար, իսկ գերտերությունների որդեգրած ռազմավարությունն այդ ուղղությամբ այնքան էլ արդյունավետ չէ:


Անդրադառնալով ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային ընդդեմ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIL) ահաբեկչական խմբավորման` Լարիջանին ասել է, որ կոալիցիան «բավականին արդյունավետ չէ» ահաբեկիչների դեմ պայքարելու համար:

Նույն շարքից