Հիշում եմ և պահանջում 

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող կարդինալ Ջանֆրանկո Ռավասին այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է այցելել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վատիկանի մշակույթի գծով քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավասին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։ 

Համայն հայության հոգևոր կենտրոնում կարդինալ Ռավասիի գլխավորած պատվիրակությանը ողջունել է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Հյուրերին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու բարեմաղթանքները` Հովակիմ Սրբազանը զրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին և սերտ գործակցությանը: Իր հերթին կարդինալ Ռավասին փոխանցել է Ամենայն Հայոց Հայրապետին ուղղված Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի եղբայրական ողջույնները: 

Այնուհետև կարդինալ Ջանֆրանկո Ռավասին այցելել է Մայր Տաճար, որտեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ Իջման Սուրբ Սեղանի առաջ աղոթք է կատարվել երկու Քույր Եկեղեցիների պայծառության համար: Վատիկանի մշակույթի գծով քահանայապետական խորհրդի նախագահն եղել է նաև Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում:

Նույն շարքից